Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գանձաքար գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երկու դի

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում:

Ժամը 22:42-ին կապ է հաստավել Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 21:10-ին  Գանձաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում շմոլ գազից թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ըստ նախնական տվյալների՝ բնակիչներ Ռազմիկ Շ.-ն (ծնված 1978 թ.) և Վարդուհի Ն.-ն (ծնված 1982 թ.) մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով:


Հրապարակվել է։ 12:52 19/12/2019