Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է


Փետրվարի 25-ին, ժամը 08:38-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Լղոցի թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտակա անտառում այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ:

Հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:01-ին հրդեհը մեկուսացվել է, սակայն 18:54-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սություն» մասնաճյուղի 6 աշխատակից և Գանձաքար գյուղի 15 բնակիչ:

 

Հրապարակվել է։ 17:16 25/02/2020