+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գանձաքարի հանգստյան գոտում խեղդված երեխաները հարազատ եղբայրներ էին

Հայտնել ենք,․ որ  հուլիսի 29-ի երեկոյան  Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում  խեղդվել  են  անչափահաս 2 տղաներ։ Նրանք խեղդվել են ծնողների  ուշադրությունից դուրս մնալու հետեւանքով։  Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ  խեղդված երեխաները  հարազատ եղբայրներ էին, ծնված 2014թ․ օգոստոսին եւ 2016թ․ փետրվարին: Ներկայումս  կատարվում է երեխաների մարմինների դատաբժշկական փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Գանձաքար  համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը հայտնեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ երեխաների ծնողները երկար ժամանակ երեխա չեն ունեցել։

Զարմանալի է, որ  արտակարգ իրավիճակների նախարարարության  ինտերնետային կայքը դեպքից բավական  ժամանակ անց որեւէ  տեղեկություն չի  հաղորդել արտակարգ, ողբերգական այդ դեպքի մասին։

Հրապարակվել է։ 06:04 30/07/2019