Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գանձաքարում կախվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող

Սեպտեմբերի 13-ին  Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն  է   գործել այդ գյուղի 21-ամյա բնակիչ Ա Ն-ն։ Նրան  կախված վիճակում իրենց անասսնագոմում գտել է մեծ եղբայրը։  Ինքնասպանություն գործածը  մի քանի ամիս առաջ էր պայմանագրային զինծառայող է դարձել, նա պաշտպանում էր Իջեւանի սահմանագոտին։  Նա ամուսնացած չէր, ընտանիքում 4 երեխա են, մեծ եղբայրն եւ քույրերն ամուսնացած են, ինքն ու մի քույրը զույգեր էին։ Կախված երիտասարդը ընտանիքում ապրում էր ծնողների, ամուսնացած եղբոր, վերջինիս  կնոջ հետ։ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանն ասաց, որ նրանք սովորական ընտանիք են, զբաղվում  են անասնապահությամբ։ Համայնքի ղեկավարը երիտասարդի ինքնասպանության որեւէ  հավանական պատճառ չնշեց։ Ոստիկանության Իջեւանի բաժնից   հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում։ 

Հրապարակվել է։ 15:07 13/09/2019