Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գիշերը Ոսկեպարը շուրջ 2 ժամ գնդակոծվել է

 

Մարտի լույս 1-ի գիշերը  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ գնդակոծությունը եղել է գիշերվա 3-ին, 4-ին, տեւել շուրջ 2 ժամ։  Ադրբեջանական գնդակներից մեկը վնասելէ  Ոսկեպարի բնակիչ  Արտո  Ստեփանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։

Հրապարակվել է։ 07:43 01/03/2020