+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Գոգդաղ» հանդամասում «ՈՒԱԶ» ավտոմեքենան կողաշրջվել է, կա զոհ եւ 3 վիրավոր


Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 35 ZX 678 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղեւորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։

 

Հրապարակվել է։ 11:54 25/03/2020