Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գործարանի աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, նրա վիճակը ծանր է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 4 հասցեում գործող ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տավուշ տեքստիլ» գործարանի Արծվաբերդի մասնաճյուղի տարածքում քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Հրապարակվել է։ 06:04 08/09/2019