Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գտնվել է Աչաջուր գյուղում կորած քաղաքացին

 

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում:

Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Ժամը 18:44-ին ոստիկանությունից տեղեկություն է հաղորդվել, որ Գևորգ Մ.-ն հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքում:

«Տեսանկյուն»-Ոստիկանության Իջեւանի  բաժնից հայտնում են, որ կորած բնակչի որոնումներին մասնակցել է  բաժնի ոչ թե 4, այլ՝ 18 ոստիկան

 

Հրապարակվել է։ 05:32 21/12/2019