Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը


Օգոստոսի 18-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրապարակվել է։ 10:25 18/08/2019