Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղթանակ գյուղում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 02:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշենից դեպի Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվումԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ գյուղում՝ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրապարակվել է։ 06:03 08/09/2019