ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղթանակ գյուղում այրվել է վագոն տնակ


Սեպտեմբերի 12-ին, ժամը 22։04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է վագոն տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում համայնքի Հաղթանակ գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել է վագոն տնակը՝ 27 քմ։

 

Հրապարակվել է։ 08:52 14/09/2020