Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հարվածել է մարզպետի ծառայողական ավտոմեքենային


Երեկ՝  հունվարի 29-ին ժամը 21-ի սահմաններում  Իջեւանում «ԱԿԲԱ»  բանկի «Նիվա »   մակնիշի ավտոմեքենան բախվել  է Տավուշի   մարզպետ Հայկ Չոբանյանի ծառայողական   «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային։ Վնասվել է  մարզպետի ավտոմեքենայի ձախ հետեւի անվաթեւը  եւ հետեւի ձախ դուռը։ Բանկի աշխատակից վարորդն ասել է, որ  ավտոմեքենայով պտույտ կատարելիս չի տեսել մթության մեջ․ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ  կայանած  մարզպետի սեւ գույնի ծառայողական ավտոմեքենան,  տեղի է ունեցել բախումը։

Հրապարակվել է։ 15:11 30/01/2020