Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հատված ծառի ճյուղն ընկել է 28-ամյա գանձաքարցու գլխին , ստացած վնասվածքից նա մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել :

Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 


Հրապարակվել է։ 11:23 30/11/2019