Նոյեմբերի 18-ին
Ենոքավանի անտառում հովազի( կովկասյան ընձառյուծի) հարձակմանը ենթարկված Ենոքավանի 35-ամյա
բնակիչ Արման Գաբրիելյանը դեռ 2-3 օր
բուժում կստանա Իջեւանի բժշկական կենտրոնում, որից հետո հիվանդանոցից դուրս կգրվի։
Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ հովազի ճանկը խորն
է մտել ենոքավանցու թեւի մեջ, դրա բուժումն ընթացքի մեջ է։ Արմանը սրսկվել փայտացման եւ կատաղության դեմ։ Վ․ Մարգարյանն ասաց, որ հովազի մազերով Արման Գաբրիելյանի հագուստից նմուշներ են ուղարկվել Գերմանիա,
փորձաքննության, որպեսզի ապացուցվի, որ
ենոքավանցու վրա հարձակված գազանը կովկասյան ընձառյուծ է ։ Որոշ կենդանաբաններ
դրա վերաբերյալ կասկածներ են հայտնել։
Հրապարակվել է։ 08:22 27/11/2019