+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Արծվաբերդ գյուղում․ կա տուժած


Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը  (մոտ 25 քմ), 2 եղևնի՝ մասամբ և մոտ 3.5 հա խոտածածկույթ:

Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ-ն (ծնված 1955 թ) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 


Հրապարակվել է։ 10:50 17/09/2020