Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Բերդ քաղաքում

 

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:02-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ առկա են ծխացող օջախներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 08:32-ին: «Եղիշավան» կոչվող հանդամասում այրվել են մոտ 3 հա չորացած տերևներ և 8 ծառ: 

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Եղիշավան» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են մոտ 3 հա խոտածածկույթ, թփուտներ և 8 ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իծաքար ու Նավուր գյուղերից 8 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 7 աշխատակից: Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:


Հրապարակվել է։ 20:45 20/10/2019