Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Բերդ քաղաքում. տուժածներ չկան


Նոյեմբերի 25-ին, ժամը 19:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Դավիթ Բեկի փողո«ցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցի տներից մեկին կից փայտանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:55-ին:

Մասնակի այրվել են փայտանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և կենցաղային իրեր:

Հրապարակվել է։ 08:55 26/11/2019