+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Դիլիջան քաղաքի տներից մեկում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11։35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձե փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրջոնոկիձե փողոցում գտնվող տներից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է կախովի առաստաղը՝ 16 քմ, պատի պլաստմասսայե երեսպատումը՝ 20 քմ, ջերմահարվել՝ մեկ գազօջախ և երկու պատուհան:


Հրապարակվել է։ 10:49 17/09/2020