Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Դիլիջան քաղաքի զորամասի հրաձգարանին հարակից անտառում

Հունվարի 29-ին, ժամը 13:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանին հարակից անտառում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են մոտ 2.5 հա բուսածածկույթ և 10 կոճղ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 7 զինծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:

 

Հրապարակվել է։ 16:35 29/01/2020