ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Իջևան քաղաքի «Ռաբասա» պանդոկում. տուժածներ չկան


Նոյեմբերի 9-ին, ժամը 07:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 51 հասցեում՝ արագ սննդի կետում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող «Ռաբասա» պանդոկում: Տուժածներ չկան: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:06-ին, մարվել՝ 08:29-ին: Խոհանոցում (մոտ 20 քմ) այրվել են 4 սառնարան, գազօջախ և կենցաղային իրեր:

 

Հրապարակվել է։ 06:53 11/11/2019