Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Իջեւանում, կաթսայատանը. տուժածներ չկան


Հունվարի 24-ին, ժամը 15:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկին հարակից կաթսայատանը (մոտ 8 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:20-ին:

Այրվել են կաթսայատան փայտե երեսպատումը՝ մոտ 30 քմ, 1 պլաստմասսե դուռ, լուսամուտ և գազի կաթսա:

 

Հրապարակվել է։ 16:50 24/01/2020