Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Կայանավան գյուղում. տուժածներ չկան


Փետրվարի 23-ին, ժամը 18:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 21:24-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և մոտ 5000 քմ խոտածածկույթ:

 

Հրապարակվել է։ 18:15 25/02/2020