Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Նավուր գյուղում. տուժածներ չկան

Փետրվարի 6-ին, ժամը 14:53-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նավուր գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից  մեկի անասնագոմին կից այրվում է կուտակած վառելափայտ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:38-ին: Այրվել է կուտակած վառելափայտ (մոտ 0.5 խմ):

 

Հրապարակվել է։ 16:14 06/02/2020