Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Ոսկեվան գյուղում

 

Մարտի 29-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության Ոսկևանի խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել են խոտածածկույթ (մոտ 15 քմ) և չբնակեցված տան շքամուտքի փայտյա հատակը (մոտ 10 քմ):

Հրապարակվել է։ 08:00 30/03/2020