Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» հանդամասում


Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ անտառապատ տարածքում, առկա է հրդեհի օջախ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 3000 քմ բուսածածկույթ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել. սահմանվել է հերթապահություն:

 

Հրապարակվել է։ 08:29 15/01/2020