Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Թեղուտ գյուղի անտառային հատվածում. հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են


Փետրվարի 7-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:

Այրվում են մոտ 30 հա խոտածածկ տարածք և խաշամ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին:

Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում:

Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։

Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։

Հրապարակվել է։ 14:55 07/02/2020