Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհներ Բերդի, Այգեհովտի, Կիրանցի, Խաշթառակի եւ այլ խոտածածկ տարածքներում

Հունվարի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ մոտ 300 քմ,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ մոտ 1 հա, Աքորի գյուղում՝ մոտ 250 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 3 հա,

Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 4 հա, Այգեհովիտ գյուղում՝ մոտ 20 հա, Կիրանց գյուղում՝ մոտ 30 հա, Խաշթառակ գյուղում՝ մոտ 1000 քմ,

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ:

 

Հրապարակվել է։ 08:24 31/01/2020