Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 400 քմ,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 5000 քմ, Ճոճկան գյուղում՝ մոտ 3 հա, Շնող գյուղում՝ մոտ 5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիք գյուղում՝ 1 հա, Առաջաձոր գյուղում՝ 2000 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 300 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, 200 քմ, 250 քմ, Հաղթանակ գյուղում՝ 1500 քմ, Ոսկեվան գյուղում՝ 3500 քմ, Աչաջուր գյուղում՝ 5 հա խաղողի այգի, Լուսաձոր գյուղում՝ 700 քմ, Այգեձոր գյուղում՝ մոտ 5 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ 800 քմ, 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Հրապարակվել է։ 05:20 07/02/2020