+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւան-Երեւան երթուղայինը վթարի է ենթարկվել, կա 12 վիրավոր

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի եւ Իջեւան-Երեւան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները կա 12 տուժած։ Փրկարարների եւ քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել են Սեւանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։

Հրապարակվել է։ 09:57 08/09/2020