+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևան քաղաքում մեկ հեկտար տարածք է այրվել


Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Արգել գյուղում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1 հա, Այգեպար գյուղում՝ 1500 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:

 

Հրապարակվել է։ 11:12 04/09/2020