+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւան քաղաքում՝ նորից հրդեհ

Օգոստոսի 25-ի երեկոյան, ժամը 17,30-ի սահմաններում   Իջեւան քաղաքի տարածքում, քաղաքային  գերեզմանատնից վերեւ  գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 25-ին   Իջեւանում անձրեւ է տեղացել, սակայն  դա չի խանգարել նոր հրդեհի բռնկմանը։ Ժամը 1930-ի սահմաններում հրդեհը մարվել է: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքի «Նորություններ»  բաժնի «Պատահարներ»  ենթաբաժնում հրդեհի  մասին դեռեւս տեղեկատվության չկա, թեեւ  իջեւանցիները այդ  մասին ահազանգել են 911 ծառայություն ։ Կարծես անտեղյակ են, կատարվածն էլ ոչ նորություն  է, ոչ էլ՝ պատահար։

Հրապարակվել է։ 17:53 25/08/2019