Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևան -Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից 3 վիրավորի տեղափոխել են Երեւան

 


ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները (Վ.Դ., 1986 թ. և Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության, այնուհետև վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղևորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

 

Հրապարակվել է։ 06:38 05/07/2019