Նոյեմբերի 23-ին, ժամը 06:35-ին «911»
ծառայություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 50-րդ
կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Զ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և բախվել ճանապարհային ցուցանակին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հրապարակվել է։ 10:02 23/11/2019