Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի անտառում հրդեհը մարվել է

 Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան Իջեւան քաղաքից վերեւ անտառում հրդեհ էր։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը հայտնեց,մոր հրդեհը եղել է խոտածածկ տարածքում եւ մացառուտում։ Օգոստոսի 18-ի երեկոյան կրակը մեկուսացվել է,անտատնտեսության  աշխատողները գիշերը  հսկողություն են սահմանել մխացող  կոճղերի նկատմամբ։ Օգոստոսի 19-ի առավոտյան կրակն ամբողջությամբ մարվել է; Մհեր Ղալթախչյանը հայտնեց, որ  հրդեհները մարելու առումով արդյունավետ համագործակցություն  է  հաստատվել  Իջեւանի անտառտնտեսության, ԱԻՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ։



Հրապարակվել է։ 07:28 19/08/2019