Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում 27-ամյա կնոջ մահը սունկ ուտելու հետեւանք չէ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ի  երեկոյան Իջևան քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 27-ամյա կնոջ  դի։

Նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող իրենց բնակարանից։

 Տանը սառնարանից հանած   սունկ են եփել, կինն  ընտանիքի անդամների հետ սունկը  կերել է, նրա ինքնազգացողությունը վատացել է։ Երբ կնոջը  հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած է եղել։  Ընտանիքի մյուս անդամները  ԲԿ  չեն դիմել։

Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ ջահել հարսը   վահանձեւ գեղձի ուռուցք է ունեցել,նախկինում քիմիաթերապիա է անցել, նա հավանաբար   իր հիվանդության երկրորդային բարդությունից՝թոքային զարկերակի տրոմոբոզից է մահացել։ Կնոջ մահվան  ստույգ պատճառը պարզ կդառնա  բժշկական փորձաքննությունների եզրակացություններից։

 

Հրապարակվել է։ 10:22 03/12/2019