Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում ավտովթարից՝ 2 վիրավոր


Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Police.am

Հրապարակվել է։ 07:45 12/07/2019