+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցիները Հաղարծին գյուղում կես ժամ փակել են միջպետական ավտոճանապարհը, Իջեւանում նորից ճանապարհը փակ է

Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 16.30-ից, մոտ կես ժամ, իջեւանցի փայտի գործով զբաղվողները  Հաղարծին գյուղում փակել են միջպետական ավտոճանապարհը։ Նրանք այդ գործողությունը իրականացրել են որպես բողոքի ակցիա, որ իրենց հնարավորություն չի տրվում  փայտի գործով զբաղվելու։ Հաղարծնի վարչական  ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ  Հաղարծնի բնակիչները չեն մասնակցել  ճանապարհ փակելուն։ Բողոքի գործողության մասնակիցների հետ , ավտոճանապարհը  բացելու համար, բանակցել  է  Գեւորգ Թամրազյանը։  Հաղարծին գյուղում են գտնվել ոստիկանության  Տավուշի մարզային վարչության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Սամվել Ավետիսյանը,ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Սեւակ Բադիրյանը։  Ժամը  17-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհը բացվել է;

Իջեւան քաղաքից հայտնում են, որ Իջեւան   են բերվել ոստիկանության հավելյալ ուժեր, ոստիկանության եւ բողոքավորների   միջեւ վիճաբանություներ են  եղել ։ Ժամը  1805-ի դրությամբ Իջեւանի շուկայից ոչ հեռու բողոքավորները փակել են միջպետական  ավտոճանապարհը, երթեւեկության համար լարված  վիճակ է,ավտոմեքենաները ստիպված են միջպետական ավտոճանապարհի փակ հատվածը  շրջանցել՝ անցնելով Իջեւանի Անկախության փողոցով։

Հրապարակվել է։ 14:19 17/07/2019