Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցու տանը բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:24-ին, մարվել՝ 23:46-ին:

Այրվել են տան մուտքի փայտե դուռը, հյուրասենյակում՝ 1 բազմոց և 2 բազկաթոռ, նախասրահում՝ 1 երկտեղանի մահճակալ, 3 գորգ, պատշգամբի տանիքը (մոտ 8 քմ), 15 ներքնակ և տան տանիքից մոտ 50 քմ կառուցատարրեր:

Հրապարակվել է։ 11:31 13/09/2019