Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Infiniti» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել


Մայիսի 26-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Խ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

mes.am

Հրապարակվել է։ 09:48 27/05/2019