Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինքնասպան եղած զինծառայողը Բերդ քաղաքի բնակիչ է, 9 տարեկան որդի ունի(Լրացված)


2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

«Տեսանկյուն»-ինքնասպան եղած, 1987թ․ ծնված Գեղամ  Խաչատրյանը  Բերդ քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր,ունի 9 տարեկան որդի։

            

Հրապարակվել է։ 17:29 08/01/2020