Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քամու հետևանքով Դիլիջանում տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ պոկվել, ընկել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վրա. կոտրվել է նաև եղևնի: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատել եղևնին, հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ավտոմեքենան դուրս բերել կառուցատարրերի տակից:

 

Հրապարակվել է։ 10:04 07/02/2020