+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քարաթափման վտանգ Այրում համայնքում


Տավուշի մարզի Այրում համայնքի տարածքով  ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բագրատաշեն- Պտղավան հատվածում  մոտ մեկ շաբաթ  առաջ քարաթափում է եղել, որի  մասին Այրումի համայնքապետարանը տեղյակ է պահել  Տավուշի մարզպետարանին, արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Այրում համայնքի ղեկավար  Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եղել են տեղում , ուսումնասիրություններ կատարել, լուսանկարներ արել։  Ժայռաբեկորները հայտնվել են ավտոճանապարհին, վնասել  << Յուքոմ >> ընկերության կաբելը , ջարդել են  կաբելը պահող  հենասյունը։  Ժայռաբեկորները ավտոճանապարհի մեջտեղից հեռացրել  են խոշոր բեռնատարների վարորդները, որպեսզի կարողանան անցնել ճանապարհի այդ հատվածով։ Արայիկ Պարանյանն ասաց, որ վերջերս տեղացած անձրեւները պատճառ են հանդիսացել հողի սողանքի, որի հետեւանքով  ճայռերից քարաբեկորներ են պոկվել, ջարդել ճանապարհի եզրի բետոնյա արգելապատնեշի պռունկը եւ հայտնվել միջպետական ավտոճանապարհին։ Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ իրենց ավելի շատ մտահոգում  են   Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող, միջպետական ավտոճանապարհի վերեւի մասի  ճայռերը, որտեղ ամեն պահ կարող է  քարաթափում լինել։  Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում  2011թ հոկտեմբերի  2-ին  հողի մեծ սողանք,հողաթափում եւ  քարաթափում  եղավ, որի հետեւանքով զոհվեց 5 մարդ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ժամանել   են Այրում, տեղում ուսումնասիրել, թե ինչպես պետք է կատարել ճայռերի պայթեցումը։ Դրա համար հարկ կլինի ներքեւում  հողի մեծ հարթակ կառուցել, որպեսզի ճայռերից պոկված հսկա քարաբեկորները ընկնեն-մնան  հարթակում։ 


Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  այդ աշխատանքները կատարելու համար հարկ կլինի  շուրջ 40 միլիոն դրամ։ Սակայն  այդ գումարը  ֆինանսավորող չկա։  Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ ինքը նախատեսում է  հարթակի կառուցման վերաբերյալ առաջիկայում  խորհրդակցություն անցկացնել  այդ  տարածաշրջանում ճանապարհաշինական  աշխատանքներ կատարող ընկերությունների ղեկավարների հետ։   Հունիսի 4-ին  լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը հունիսի 4-ին  Ֆեյսբուքում գրել է << Այրում համայնքում քարաթափման փաստի առթիվ ֆեյսբուքյան գրառմանս արձագանքը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի   հետևողականությունն արդյունք տվեց, տարածք են ժամանել ԱԻՆ _ի ներկայացուցիչները։ Խոսքից գործ դառնալու համար սպասելու ենք ընդամենը 2օր։ Սա ԱԻՆ_ականների խոստումն է>>։


Լուսանկարները՝  Սուսաննա Մարտիրոսյանի

Հրապարակվել է։ 07:31 05/06/2020