Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Քոլագիր» հանդամասում այրվել է 15 հա անտառածածկ տարածք

Նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 56 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Այրվում է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրապարակվել է։ 15:20 06/11/2019