+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը


Սեպտեմբերի 1-ին, ժամը 15։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները 3,5 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:

Փրկարարները Հայկ Ա-ին (ծնված 2005թ.) մոտ 500 մ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Հրապարակվել է։ 10:40 02/09/2020