Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մանրամասներ 8-ամյա տղային վրաերթի ենթարկելու դեպքից


Հայտնել ենք, որ հունվարի 13-ին Նոյեմբերյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա։ Խոսակցություններ էին տարածված, թե վարորդը փախել է։ Իրականում  վարորդը գնացել է Նոյեմբերյանի հիվանդանոց, այնուհետեւ մեկնել  Թբիլիսիի, ուր երեխաներ պետք է  դիմավորեր։

« Լեքսուս» մակնիշի ավտոմեքեանայի վարորդը երեւանցի է, նրա վարած մեքենան պատկանում է ինչ-որ ընկերության։ Հունվարի 13-ի երեկոյան վարորդը ներկայացել է իրավապահներին եւ ցուցմունք  տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։  Նրա ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։  Դեպքի կապակցությամբ նախաքննություն է կատարվում։

Հրապարակվել է։ 08:22 14/01/2020