Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մովսես գյուղում այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

 

Փետրվարի 7-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից 6 փրկարար-ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:04-ին, մարվել՝ 12:10-ին: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կոլյա Ո., ծնված 1997 թ.) ամբողջությամբ այրվել է:

 

Հրապարակվել է։ 14:56 07/02/2020