+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մովսեսում ավտոմեքենան հայտնվել է բնակչի հողամասում, կա 2 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաm    Մովսես գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել բնակչի տան հողամասում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 24-ամյա Հրաչյա Բ.-ն և 31-ամյա Արման Փ.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել նշված ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բերդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Բերդ» բժշկական կենտրոն:


Հրապարակվել է։ 19:31 03/08/2020