Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ն․Փաշինյանի հորդորը, ՊԵԿ-ի պարգեւատրումները եւ Բագրատաշենի մաքսակետի չաշխատող զուգարանները(լուսանկարներ)

Վերջերս վարչապետ  Նիկոլ Փաշինյանը շքեղ ռեստորանների տերերին հորդորեց  ռեստորանների անմխիթար վիճակում գտնվող զուգարանները կարգի բերել։  ՊԵԿ-ը 2019թ ընթացքում իր աշխատողներին պարգեւատրել  է հսկայական գումարով՝ 5,6 միլիարդ դրամով։ Իսկ  Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի  մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում։ Այդ զուգարաններում ոչ  ջուր կա, ոչ՝ թուղթ։ Դա այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում։ Հայաստան մտնողները  տեսնելով չգործող զուգարանները՝ մեր երկրի  մասին առաջին, վատ կարծիքն են ունենում։ Չգործող զուգարանները նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների, տարբեր վարակների պատճառ կարող են դառնալ։ ՊԵԿ-ը ճոխ ինքնապարգեւատրումների հսկայական  գումարից փոքր գումար տրամադրելով՝  պետք է գործարկի  Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետի զուգարանները։



Հրապարակվել է։ 13:13 29/01/2020