Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր մանրամասներ հովազի հարձակմանը ենթարկված ենոքավանցու վիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 18-ին Իջեւանի տարածաշրջանի   Ենոքավանի անտառում հովազի հարձակմանը  ենթարկված, Ենոքավան գյուղի 35-ամյա բնակիչ  Արման Գաբրիելյանի վիճակը բարվոք է; Իջեւանի բժշկական  կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ իր կորած խոզերի բոլուկը  անտառում  որոնելիս,  տարբեր տեղերում Արմանը տեսել  հոշոտված մի քանի խոզերի մարմիներ։ Գճաքար կոչվող տեղանքում ,բարձր ժայռերի շրջակայքում նա  անսպասելի կերպով   հովազի հարձակմանն  է ենթարկվել։ Որսորդ ենոքավանցին  իրեն չի կորցրել, ձեռքը մտցրել է ընձառյուծի երախը,գազանին  բարձր հայհոյել է, գոռացել։  Հովազը վնասել է նրա ձեռքերը, ուսը, ոտքերը։  Այդ ամենը տեւել է 5 րոպե, որից հետո գազանը հեռացել է։ Ենոքավանցուն փրկել է այն, որ թիկունքով հենվել է ծառի,գետնին  չի պառկել, այլապես մոտ 90 կ քաշ  ունեցող արու հովազը  նրա վիզը  կհոշոտեր։ Արման Գաբրիելյանն  ասել  է, որ ինքը նախկինում  անտառում մոտիկից տեսել է արջի, սակայն հովազն իր համար  ավելի ահարկու է եղել։ Իջեւանի հիվանդանոցում  նրան  սրսկում կարվի կատաղության դեմ։ Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ Ենոքավանի բնակիչը  դեռ մի քանի օր  կմնա հիվանդանոցում, հետո տնից կներկայա հիվանդանոց, որպեսզի վիրակապերը փոխեն։։  Արման Գաբրիելյանի  ունեցած   50 խոզերը գտնվել են, 40-ը դեռեւս  կորած է;  Արմանը Ենոքովանի  « Ապագա  տուր» հանգստյան գոտու  ձիարշավարանի պատասխանատուն  է , նա  է  կազմակերպում զբոսաշրջիկների ձիերով արշավները։ Իջեւանի ԲԿ-ում  նրա  բուժումը կատարվում է  « Ռոսսգոստրախ » ընկերության ապահովագրական փաթեթով։

 

Հրապարակվել է։ 05:50 22/11/2019