Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյան քաղաքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

 

Հունվարի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղում՝ 1000 քմ, Ռանչպար գյուղում՝ 5000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 3 հա, 4000 քմ, Ալավերդի քաղաքում՝ մոտ 4000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 300 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Հրապարակվել է։ 09:49 28/01/2020